18/03/2021 17:11
Տանզանիայում ընդդիմությունը կոչ է անում փոխնախագահին ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը
Տանզանիայում ընդդիմության առաջնորդները հինգշաբթի կոչ են արել անհապաղ կազմակերպել փոխնախագահ Սամիա Հասան Սուլուհուի երդմնակալությունը՝ որպես պետության ղեկավար, նախագահ Ջոն Մագուֆուլիի մահից հետո իշխանության վակուումից խուսափելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Սահմանադրությունը թույլ չի տալիս իշխանության վակուում», - ասել է «Վասալենդո՝ փոփոխությունների և թափանցիկության դաշինք» կուսակցության առաջնորդ է Զիտտո Կաբվեն:
«Նախագահի մահվան մասին պաշտոնապես հայտարարվելուց հետո հաջորդ քայլը փոխնախագահի երդումնակալությունն է»: Ըստ Տանզանիայի սահմանադրության՝ փոխնախագահ Սամիա Հասան Սուլուհուն պետք է ստանձնի պետության ղեկավարի պաշտոնը Մագուֆուլիի նախագահության մնացած ժամանակահատվածի համար, այսինքն՝ 2025 թվականի ավարտ:
Սամիա Հասան Սուլուհուն հինգշաբթի Տանզանիայի ազգային հեռուստատեսությամբ հայտարարել է 62-ամյա Ջոն Մագուֆուլիի մահվան մասին՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Միևնույն ժամանակ, Տանզանիայի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Թունդի Լիսուն, որն առաջինն էր հաղորդել նախագահի COVID-19 հիվանդության մասին մարտի 10-ին, շարունակում է պնդել, որ մահը կորոնավիրուսի պատճառած հիվանդությունից է: