18/03/2021 15:11
Հունիսի 20-ը որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր մեզ համար ընդունելի է. Էդմոն Մարուքյան
Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետ Փաշինյանի հետ և քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցը, հայտնում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Վարչապետն, ի պատասխան սեղմ ժամկետներում ընտրությունների կազմակերպման մեր պահանջի, առաջարկել է հունիսի 20-ը քննարկել որպես ընտրությունների օր` վերջնաժամկետ։
Իմ կողմից նշվել է, որ սկզբունքային է ընտրությունների անցկացումը սեղմ ժամկետում և դրանք մինչև աշուն կամ 2023 թվականը չթողնելը։
Հետևաբար, հայտնել եմ, որ 2021 թվականի հունիսի 20-ը, որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր, մեզ համար ընդունելի է», - նշել է Մարուքյանը։