18/03/2021 11:33
Քաբուլում քաղծառայողներով ավտոբուս է պայթել
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցների ավտոբուսի պայթյունի զոհերի թիվը հասել է վեցի, վնասվածքներ է ստացել 16 մարդ, РИА Новости- ին հայտնել է նախարարության աղբյուրը:
Ավելի վաղ Tolo News հեռուստաալիքը հղում անելով անվտանգության մարմինների աղբյուրին հայտնել էր երեք զոհի ու 12 վիրավորի մասին:
Մինչ այժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել այս պայթյունի պատասխանատվությունը: