18/03/2021 13:10
Նիդեռլանդներում ընտրությունների նախնական արդյունքները վկայում են վարչապետի կուսակցության հաղթանակի մասին
Հաշվարկվել են Նիդեռլանդների խորհրդարանի ընտրությունների ձայների մոտ կեսը, և նախնական արդյունքները հաստատում են վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեի գլխավորած Ազատության և դեմոկրատիայի ժողովրդական կուսակցության հաղթանակը: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Նիդեռլանդների հեռուստառադիոհեռարձակող կորպորացիան:
Հեռուստաալիքի տվյալով՝ արդյունքները արդեն ամփոփվել են 356 համայնքապետարաններից 266-ում:
Երկրորդ տեղը զբաղեցնում է «Դեմոկրատներ-66» կուսակցությունը, որը կարող է 26 պատգամավորական մանդատի հույս ունենալ: Ընտրություններին մասնակցության ցուցանիշը գերազանցել է 80%-ը:
Ձայների հաշվարկը պետք է ավարտվի հինգշաբթի՝ օրվա ընթացքում, իսկ պաշտոնական արդյունքները Նիդեռլանդների Ընտրական խորհուրդը կհրապարակի մարտի 26-ին: