18/03/2021 18:04
Ահաբեկիչները 36 անգամ կրակ են արձակել Սիրիայի Իդլիբի դեէսկալացման գոտու վրա
Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Ալեքսանդր Կարպովը հայտարարել է, որ «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները 36 անգամ կրակ են արձակել Սիրիայի Իդլիբ նահանգի դեէսկալացման գոտու վրա:
«Իդլիբի դեէսկալացիայի գոտում «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիրքերից արձանագրվել է 36 կրակոց, որոնցից Իդլիբ նահանգում՝ 15 կրակոց, Լաթաքիայում՝ 12, Հալեպում՝ երեք, Համայում՝ վեց», - Կարպովի խոսքերը մեջբերում РИА Новости-ն: