18/03/2021 13:30
Ֆրանսիայում ավտոմեքենան բախվել է մի խումբ դեռահասների
Ֆրանսիայի արևելքում գտնվող Լուարա դեպարտամենտի Սենտ-Ժյուստ-Սեն-Ռամբեր կոմունայից ոչ հեռու ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հեծանվորդների խմբին, մեկ մարդ ծանր վնասվածքներ է ստացել, հաղորդում է France Bleu ռադիոկայանը:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի օրվա երկրորդ կեսին, D108 մայրուղու վրա: Նախնական տվյալով՝ մեքենան ցանկանում էր առաջ անցնել 18 հեծանվորդների խմբից, որոնք անցնում էին D498 մայրուղու կամուրջով: Խումբը բաղկացած էր 14 անչափահասից և չորս ուղեկցող մեծահասակից:
Ընդառաջ շարժվող ավտոմեքենայի վարորդը՝ վախենալով դիմային բախումից, թեքվել է ձախ և բախվել հեծանվորդների: Նա ևս տուժել է: