18/03/2021 13:50
Դաշնության խորհուրդը ճիշտ է գնահատել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանին խորհրդակցությունների համար կանչելու որոշումը
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովին Վաշինգտոնից Մոսկվա հետ կանչելը համարժեք և միակ ճիշտ արձագանք է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը, ֆեյսբուքյան իր էջում գնահատել է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը:
«Նման հայտարարություններն անընդունելի են ցանկացած պարագայում և անխուսափելիորեն սրում են մեր երկկողմ հարաբերությունները: Խորհրդակցությունների համար Վաշինգտոնից Մոսկվա ՌԴ դեսպանի հետ կանչելը օպերատիվ, համարժեք և միակ ճիշտ արձագանքն է նման իրավիճակում», - ասել է Կոսաչովը:
Բացի այդ, Դաշնության խորհրդի փոխխոսնակը գրել է, որ գուցե սա Կրեմլի վերջին արձագանքը չէ Բայդենի խոսքերին, «եթե ամերիկյան կողմից պարզաբանում և ներողություն չլինի»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անտոնովին Մոսկվա կանչելու որոշումն ընդունվել է Վաշինգտոնի հետ հարաբերությունների հեռանկարները վերլուծելու համար: Այս մասին Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ նախագահ Բայդենը պատմել է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույից միասին, որի ընթացքում, նրա խոսքով, նախազգուշացրել է իր գործընկերոջն ամերիկյան ընտրություններին խառնվելու համար պատժի անխուսափելիության մասին: