18/03/2021 10:09
Լեռնային Ղարաբաղում ռուս սակրավորները մոտ 1700 հա տարածք են մաքրել պայթյունավտանգ առարկաներից
ՌԴ Պաշտպանության նախարարության հումանիտար ականազերծող վաշտի անձնակազմը շարունակում է աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքը պայթյունավտանգ առարկաներից մաքրելու ուղղությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Մարտակերտ բնակավայրի ականազերծման ժամանակ ռուս սակրավորները վնասազերծել են 152 մմ-անոց 12 բեկորաֆուգասային հրետանային արկ:
Ընդհանուր առմամբ, 2020 թ.-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1690 հա տարածք, 525 կմ ճանապարհ, 1613 բնակարանային շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 237 պայթյունավտանգ առարկա:
Հայտնաբերված առարկաները հանվել և ոչնչացվել են հատուկ սարքավորված «Բալիջա» զորավարժարանում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէր տարհանել, ոչնչացվել է տեղում՝ պայթեցման գործողությունների համար անհրաժեշտ անվտանգության բոլոր միջոցների պահպանմամբ: