18/03/2021 14:18
Արդիականացումից հետո ԱԷԿ-ը մինչև 2036թ. կարող է շահագործվել. Յուրի Սվիրիդենկո (Տեսանյութ)
Արդիականացման արդյունքում 2026թ. հետո կայանը կարող է աշխատել, լրագրողների հետ զրույցում ասաց Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն:
«Նախնական հաշվարկային գնահատականներով՝ կայանը կարելի է շահագործել մինչև 2036թ.», - ասաց նա՝ ընդգծելով, որ դրանք նախնական գնահատականներ են:
Սվիրիդենկոն ավելացրեց, որ պետք է փորձաքննություն անցկացվի, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հավանությունը լինի: