18/03/2021 18:32
Լեհաստանում տարեսկզբից COVID-19-ի ռեկորդային աճ է գրանցվել
Լեհաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 25 052 նոր դեպք, ինչը ռեկորդային է տարեսկզբից: Այդ մասին վկայում են մարտի 18-ին երկրի առողջապահության նախարարության ներկայացրած տվյալները:
Բարձր է նաև մահացության մակարդակը. մեկ օրում մահացել է 453 մարդ (103-ը մահացել է COVID-19-ից, 350-ի մոտ կորոնավիրուսային վարակն ուղեկցվել է այլ հիվանդություններով):
Միևնույն ժամանակ, նոր վարակվածների կեսից ավելիի մոտ հաստատել է COVID-19-ի բրիտանական մուտացիան:
Նշենք, որ Լեհաստանի բնակչությունը կազմում է 38 միլիոն մարդ: