18/03/2021 09:38
«Հրապարակ». Արցախում լարվածությունը չի թուլանում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում թեև փողոցային պայքար չի ընթանում, բայց լարվածությունը չի թուլանում։ Արցախի ընդդիմադիրները նույնպես մտածում են իշխանությունների դեմ կոշտ պայքարի միջոցների գնալու և սինխրոնիզացված պայքար տանելու մասին՝ Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան տանդեմի դեմ։
Իրենք՝ Արցախում, Հայրենիքի փրկության շարժումը՝ Հայաստանում։ Որոշ տեղեկությունների համաձայն, առաջիկայում Արցախից Հայաստան մի խումբ գործիչներ են ժամանելու և հանդիպելու են Շարժման ղեկավարների հետ, որպեսզի քննարկեն ապագա պլաններն ու համատեղ գործողությունների ծրագիրը»։