19/03/2021 11:09
Facebook-ն աշխատում է 13 տարեկանից ցածր երեխաների համար Instagram-ի նոր տարբերակի վրա
Facebook-ն աշխատում է 13 տարեկանից ցածր երեխաների համար Instagram-ի նոր տարբերակի վրա: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ընկերության ներքին տվյալներին:
Նշվում է, որ ընկերության ներսում նոր հավելվածի մասին հայտարարվել է հինգշաբթի՝ մարտի 18-ին: Այժմ, Instagram-ի կանոնների համաձայն, սոցիալական ցանցի օգտատերերը չպետք է լինեն 13 տարեկանից ցածր:
«Մենք աշխատում ենք ստեղծել լրացուցիչ պրոդոկտներ, ինչպես դա արել ենք Messenger Kids-ի դեպքում, որոնք երեխաների համար հարմար են և կառավարվում են ծնողների կողմից», - գործակալությունը մեջբերում է Facebook-ի ներկայացուցիչ Ջո Օսբորնի խոսքերը:
Messenger Kids-ը Facebook-ի հաղորդագրությունների հավելվածի դեռահասների համար տարբերակ է: Այդ հավելվածը ներառում է մի շարք ծնողական հսկողություն: