19/03/2021 14:11
Խորհրդարանի լուծարմանը չենք խոչընդոտելու. Մարուքյան
«Լուսավոր Հայաստանը» խորհրդարանի լուծարմանը չի խոչընդոտելու: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մինչև հունիսի 20-ը որևէ կերպ չենq խոչընդոտելու խորհրդարանի լուծարման գործընթացին: Նաև մինչև հունիսի 20-ը չենք առաջադրի վարչապետի թեկնածու», - նշեց նա:
Խորհրդարանի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին: