19/03/2021 17:47
Դանիայի ԱԳՆ-ն «վերանվանել է» Բելառուսը
Դանիայի Արտաքին գործերի նախարարությունը մտադիր է օգտագործել Բելառուս (Belarus), այլ ոչ թե Բելառուսիա (Hviderusland) տերմինը, քանի որ դա բելառուսական քաղաքացիական հասարակության խնդրանքն է, հայտնել է Թագավորության արտաքին գործերի նախարարությունն իր թվիթերյան էջում:
«Դանիայի արտաքին գործերի նախարարությունն այսուհետ կօգտագործի Բելառուս (Belarus) տերմինը Բելառուսիայի փոխարեն (Hviderusland): Ժամանակն է օգտագործել այս անվանումը, քանի որ դա հենց Բելառուսի քաղաքացիական հասարակության խնդրանքն է», - ասվում է հաղորդագրության մեջ:
«Belarus» տերմինը Բելառուս անվան տառադարձություն է, իսկ «Hviderusland» տերմինը Բելառուսիա անվան բառացի թարգմանությունն է, որում երկրորդ մասը Ռուսաստան բառն է: