19/03/2021 16:20
ԿԺԴՀ-ն խզել է դիվանագիտական հարաբերությունները Մալայզիայի հետ
ԿԺԴՀ-ն հայտարարել է Մալայզիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ Հյուսիսային Կորեայի քաղաքացուն ԱՄՆ արտահանձնելու պատճառով, արտաքին գործերի նախարարության հայտարարությունը մեջբերել է ԿԺԴՀ պետական լրատվական գործակալությունը:
ՀԴԲ-ն Մալայզիայում բնակվող հյուսիսկորեացի գործարարին մեղադրել է Սինգապուրից Փհենյան արգելված շքեղ ապրանքներ մատակարարելու համար՝ խախտելով ՄԱԿ-ի պատժամիջոցները: Մալայզիայի բարձր դատարանը թույլ է տվել նրան արտահանձնել Միացյալ Նահանգներ՝ մերժելով արտահանձնման պահանջի դեմ բողոքը: Փհենյանը պնդում է, որ գործարարը զբաղվում էր «արտաքին առևտրի օրինական գործունեությամբ»:
Այս ֆոնին Փհենյանը որոշել է խզել Մալայզիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, «որը ԿԺԴՀ-ի դեմ թշնամական գործողություն է կատարել՝ հօգուտ ԱՄՆ ճնշման»:
Հյուսիսային Կորեան նախազգուշացրել է, որ Մալայզիայի իշխանությունները լիովին պատասխանատու կլինեն երկու երկրների միջև ծագող ցանկացած հետևանքների համար: