19/03/2021 16:33
Առնվազն ութ մարդ է զոհվել Մյանմայի կենտրոնում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում
Առնվազն ութ մարդ է զոհվել Մյանմայի կենտրոնական Աունբան քաղաքում զինվորականների կողմից ցուցարարներին ցրելու ժամանակ, հայտնում է «Myanmar Now» հրատարակությունը:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ անվտանգության ուժերը կրակ են բացել երկրում ռազմական կառավարությանը դեմ արտահայտվող ցուցարարների վրա: Յոթ մարդ տեղում է սպանվել, մեկը մահացել է հիվանդանոցում:
Մյանմայի զինված ուժերը փետրվարի 1-ին հայտարարել են մեկ տարով արտակարգ դրություն սահմանելու և երկրի ղեկավարությանը հեռացնելու մասին:
Բանակի ներկայացուցիչները դա բացատրել են լայնամասշտաբ կեղծիքներով՝ 2020 թվականի նոյեմբերի ընտրություններում:
Զինվորականները կազմել են նախարարների նոր կաբինետ: Փետրվարի սկզբից հանրապետության բնակիչները դուրս են եկել հակազինվորական ցույցերի, որոնք խստորեն ճնշվում են անվտանգության ուժերի կողմից: