19/03/2021 15:17
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարդ զարգացմանը, հայտարարել է Լավրովը
Ռուսաստանը պատրաստ է իրավիճակի բարդ զարգացմանն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Այնպես որ, իրավիճակը (ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ խմբ.), ըստ էության, դյուրին չէ, բայց մենք պատրաստ ենք իրադարձությունների նման զարգացման», - ասել է Լավրովը՝ «Գորչակով» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում:
Նա հիշեցրել է դիրքորոշումը, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ կլինի համագործակցել Միացյալ Նահանգների հետ «միայն մեզ հետաքրքրող ոլորտներում և միայն մեզ համար օգտակար պայմաններով»: