19/03/2021 11:22
Թուրքիայի տարածքը Սիրիայից հրթիռակոծվել է
Թուրքիայի Հանրապետության տարածքը հրթիռակոծության է ենթարկվել Սիրիայից: Հրթիռներն ընկել են երկրի հարավային մասում գտնվող Քիլիս նահանգի անմարդաբնակ տարածքներում: Զոհեր կամ ավերածություններ չեն գրանցվել, ասվում է Twitter-ում զետեղված Թուրքիայի ՊՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերը պատասխան կրակ են բացել այն վայրերի ուղղությամբ, որտեղից արձակվել են հրթիռները:
«Հրադադարի ռեժիմի մասին ծանուցագիր է ուղարկվել Ռուսաստանի Դաշնություն, հայտնաբերված թիրախներն անմիջապես գնդակոծվել են: Տարածաշրջանում մեր զորքերը նախազգուշացումներ են ստացել: Պաշտպանության նախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը», - հավելել են ռազմական գերատեսչությունից: