19/03/2021 11:00
Ռուս խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում վերսկսվել է ջրի պոմպակայանի կառուցումը
Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահները ապահովում են ջրի պոմպակայանի կառուցման անվտանգությունը՝ Խնաբադ և Ասկերան բնակավայրերին ջուր մատակարարելու համար, որոնց մեծ մասը ռազմական գործողությունների արդյունքում մնացել են առանց ջրամատակարարման:
Ավելի վաղ պոմպակայանում շինարարական աշխատանքները դադարեցվել էին՝ սահմանազատման գծին մոտ գտնվելու պատճառով:
Շինարարական աշխատանքների վերսկսումը հնարավոր է դարձել ռուսական խաղաղապահ զորախմբերի հրամանատարության աջակցությամբ հայկական և ադրբեջանական կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում:
Ներկայումս խմելու ջուրը Խնաբաթ և Ասկերան է մատակարարվում կոմունալ ծառայությունների կողմից, բայց պոմպակայանի շահագործումից հետո դրա հզորությունը կբավականացնի խմելու ջուր ապահովել ոչ միայն այդ քաղաքների բնակչությանը, այլև հարակից գյուղատնտեսական հողերին: