19/03/2021 14:38
Մեքսիկայում հարձակվել են ոստիկանական շարասյան վրա. կա ավելի քան 10 զոհ
Մեքսիկայի կենտրոնական Մեխիկո նահանգում զինված մարդիկ դարանակալել ու հարձակվել են ոստիկանական շարասյան վրա: Առնվազն 13 իրավապահ է սպանվել: Reuters գործակալության փոխանցմամբ՝ ահաբեկչությունը վերջին մի քանի տարիների ընթացքում երկրի անվտանգության ուժերի ամենազանգվածային սպանություններից մեկն է:
Անվտանգության անձնակազմի շարասյունը հսկում էր Լանո Գրանդեի տարածքը Կոատեպեկ Հարինասի մունիցիպալիտետում, որտեղ և տեղի է ունեցել խմբավորման հարձակումը:
Ռազմական ոստիկանությունը և Մեքսիկայի ազգային գվարդիայի ուժերը կասկածյալների որոնոմներ են իրականացնում: