19/03/2021 18:12
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 9699 դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 9699 դեպք: Այս մասին հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի գործառնական շտաբը:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 4 437 938 դեպք:
Մեկ օրում մահացել է 443 մարդ, ընդհանուր՝ 94 267 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից ապաքինվել է 4 049 373 մարդ, մեկ օրում՝ 12 337 պացիենտ: