20/03/2021 11:11
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1071 դեպք, մահացել է 16 մարդ
Հայաստանում մարտի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 183 127 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1071-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 167 977 (+459) մարդ, այս պահին բուժվում է 10 963 (+596):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4187 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3332 (+12), իսկ այլ պատճառներով՝ 855 (+4):
Վերջին մեկ օրում մահացել է 16 մարդ: