20/03/2021 16:55
Չենք բացառում ընտրությունների օրվա չեղարկումը, առանց Նիկոլ Փաշինյանի ընտրություն ունենալը. Վահե Հակոբյան
«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն ասուլիսում անդրադառնալով ընտրություններին ներկայացրեց՝ ինչ իրավիճակ կստեղծվի, եթե Նիկոլ Փաշինյանը մնա վարչապետի պաշտոնակատար և ուժերը հրաժարվեն մասնակցել ընտրությանը:
«Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարի ու հրաժարական տա, մնա պաշտոնակատար և ուժերը հրաժարվեն մասնակցել ընտրությանը, 80 հազար հոգի գնալու է ընտրության, այդ 80 հազարից մոտ 60 հազար ձայնը վերցնելու է ու ամբողջ աշխարհին հայտարարի, որ լեգիտիմ՝ 80 տոկոսանց ընտրված վաչապետ է», - նշեց Հակոբյանը:
Նրա խոսքով՝ քանի որ իրավիճակը փոփոխվում է ամեն ժամ, չեն բացառում, որ
ա. ընտրությունների օրը չեղարկվելու է,
բ. հնարավոր է՝ ընտրություն ունենանք առանց Նիկոլ Փաշինյան:
«Այսօր մեր քաղաքականությունը հետևյալն է՝ մենք գնում ենք մենակ մեր վեկտորով, մեր էլեկտորատով, բազիսը Սյունիքն է: Համոզված ենք, որ շեմն անցնելու ենք շատ հանգիստ։ Չեմ կարծում՝ ինչ-որ մեկին կխանգարենք: Պատրաստ ենք բանակցել բոլոր ուժերի հետ, ում օրակարգում Փաշինյանի հեռանալն է», - ասաց կուսակցության ղեկավարը՝ չբացառելով դաշինքն այլ ուժերի հետ։