20/03/2021 14:51
Կոմունիկացիաների բացումը ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, եթե որևէ մեկն ասի, թե այն ձեռնտու է միայն Ադրբեջանին, չհավատաք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Մենք պետք է առաջ գնանք, և այդ առաջ գնալու ձևն այն է, ինչն այսօր քննարկումների փուլում է. դա մեր տարածաշրջանային կոմունիկացիաների և ճանապարհների բացումն է, Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչ էլ ասեն, կոմունիկացիաների բացման թեման փոխշահավետ թեմա է։ Եթե որևէ մեկը կասի, որ այդ ճանապարհների բացումը ձեռնտու է միայն Ադրբեջանին, չհավատաք։ Եթե որևէ մեկը կասի, որ կոմունիկացիաների բացումը ձեռնտու է միայն Հայաստանին, էլի չհավատաք։ Կոմունիկացիաների բացումը, առավել ևս էս իրավիճակում, ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին», - հայտարարեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ դա ձեռնտու է Ադրբեջանին, որովհետև այն պետք է կոմունիկացիոն կապ ստանա Նախիջևանի հետ, և ձեռնտու է Հայաստանին, որովհետև պետք է հուսալի երկաթուղային կապ ստանա ՌԴ-ի և Իրանի հետ։
«Դա նշանակում է, որ մեր երկրի տնտեսությունն էականորեն կարող է փոխվել», - ասաց վարչապետը։