20/03/2021 14:07
Ավստրալիայի արևելքում ջրհեղեղի պատճառով տարհանում է սկսվել
Ավստրալիայի արևելյան ափին գտնվող Նոր Հարավային Ուելսի իշխանությունները որոշել են ջրհեղեղի ու փոթորիկների պատճառով տարհանել մի շարք ափամերձ քաղաքների բնակիչներին:
Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Նշվում է, որ ջրհեղեղի պատճառը արևադարձային անձրևներն ու ուժեղ քամիներն են:
Ըստ ազգային մետիոբյուրոյի՝ եղանակային անբարենպաստ պայմանները կշարունակվեն մայրցամաքի հարավարևելյան ափին մինչև երկուշաբթի՝ մարտի 22-ը: