20/03/2021 10:08
«Հրապարակ». Ընտրական օրենսգիրքը կընդունվի, սակայն մի տողով կնշվի, որ օրենքն ուժի մեջ է մտնում 2022-ի հունվարի 1-ից
«Հրապարակ» թերթը գրում է.
««Իմ քայլի» ոչ սորոսական թևում հակված են ընտրությունների գնալ հին, այսինքն՝ գործող Ընտրական օրենսգրքով, քանի որ ռեյտինգային ընտրակարգը ձեռնտու է բոլոր իշխանություններին։ Սակայն մեզ ասացին, որ, այդուհանդերձ, մինչև ընտրությունները կընդունեն նոր Ընտրական օրենսգիրքը, որի նախագիծը մարտի 9-ից շրջանառության մեջ է դրվել։ Այն, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում։
«Կընդունվի, սակայն մի տողով կնշվի, որ օրենքն ուժի մեջ է մտնում 2022-ի հունվարի 1-ից»։
Մենք տեղեկացանք նաև, որ ԸՕ-ն վճռորոշ է լինելու որոշ կուսակցությունների՝ ընտրություններին մասնակցելու առումով, օրինակ՝ Հայ ազգային կոնգրեսի։ ՀԱԿ-ում քննարկումներ են ընթանում, սակայն եթե ընտրությունների գնան հին օրենսգրքով՝ ռեյտինգային ընտրակարգով, ՀԱԿ-ը չի մասնակցի։ Նախ, որովհետև այդքան ֆինանս չունեն, ոչ էլ՝ վարկանիշային թեկնածուներ, իսկ համամասնականի դեպքում կարող են ապավինել Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական վարկանիշին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: