20/03/2021 10:26
«Հրապարակ». Արարատի մարզպետը համայնքի ղեկավարներին հանձնարարել է ցուցակներ ներկայացնել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման հրապարակումից «հինգ րոպե անց» Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը գործի է անցել՝ հավաքել է մարզի համայնքապետերին և նախընտրական ցուցումներ տվել։
Բնականաբար, ոչ բոլոր համայնքապետերն են շտապել մարզպետարան՝ լսելու և կատարելու նրա ցուցումները, բայց մեզ ասացին, որ մի քանի տասնյակ մարդ ներկա է եղել։ Թևոնյանն առանձին-առանձին զրույցներ է ունեցել նրանց հետ, և առաջին հանձնարարությունը եղել է այն, որ հենց հիմիկվանից սկսեն աշխատել և առաջիկայում մոտավոր ցուցակներ ներկայացնեն, թե որտեղ ինչքան ձայն ունի իշխանությունը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։