20/03/2021 12:36
Լևոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքական փառահեղ կարիերայի ընթացքում երկու անգամ փախուստի շատ լավ օրինակ է ցույց տվել. Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում անդրադարձել է առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի հայտարարությանը, նշելով, թե Տեր-Պետրոսյանն իր կարիերայի ընթացքում երկու անգամ փախուստի շատ լավ օրինակ է ցույց տվել։
«Լևոն Տեր-Պետրոսյանն ասում ա՝ կազմակերպենք, վարչապետը Հայաստանից գնա, ուրիշ երկրում ապաստան գտնի։ Չհասկացա։ Լևոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքական փառահեղ կարիերայի ընթացքում երկու անգամ փախուստի շատ լավ օրինակ է ցույց տվել։
Ես նմա՞ն եմ մարդու, որ կարող է փախնել։ Եթե իմ ժողովուրդը պետք ա որոշի, որ ինձ գնդակահարելու ա, ես խոնարհ կանգնելու եմ էդ գնդակահարության պատի տակ։ Որևէ մեկը չմտածի, թե ժողովրդի կայացրած որևէ որոշումից կփախնեմ։ Եվ դուք ունեք էդ իրավունքը, ժողովո՛ւրդ։ Փախնողները թող մտածեն փախնելու մասին։
Ես ժողովրդի տված վստահությունը չեմ անարգի որևէ փախուստով։ Բայց էս ամեն ինչն իրականում էական չի։ Էականն ապագայի մասին խոսակցությունն ա, թե ինչ ենք մենք անելու սրանից հետո։ Էդ հարցին ի պատասխան, մենք պետք է ուղղակի արձանագրենք, էն իրողությունները, որ էսօր կան։ Իրողությունը հետևյալն է՝ մենք էս տարածաշրջանում պետք ա ապրենք, բայց էս տարածաշրջանում մեր ապրելու կամ էս տարածաշրջանի ամենամեծ խնդիրը որն ա։ Խնդիրը հետևյալն ա, որ մեզ ընկալում են որպե թշնամի և մենք ընկալում ենք որպես թշնամի։
Քանի մեզ ընկալում են որպես թշնամի, էնքան մենք ընկալում ենք որպես թշնամի։ Ինչքան մենք ընկալում ենք որպես թշնամի, էնքան մեզ ընկալում են որպես թշնամի։ Եվ նույնիսկ շատ դժվար ա գտնել էն մեկնարկային կետը, որից էս պրոցեսը սկսվել ա», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։