20/03/2021 14:16
ՌԴ կառավարությունն արտասահմանցի ուսանողներին թույլ է տվել մուտք գործել երկիր
Ռուսաստանի նախարարների կաբինետը թույլ է տվել արտասահմանցի ուսանողներին COVID-19 ցածր տարածվածություն ունեցող երկրներից վերադառնալ առկա ձևաչափով դասերի: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»՝ հղում անելով հաստատված կարգադրության կրկնօրինակին:
Ինչպես գրում է թերթը՝ ԿԳ նախարարությունը մշակել է արտերկրից ուսանողների մուտքի կարգ: Ռուսաստանի իշխանությունները կորոշեն՝ արդյոք այս կամ այն պետության ուսանողները կարո՞ղ են վերադառնալ համալսարաններ՝ օգտագործելով հատուկ ալգորիթմ:
Նման երկրների ցանկը պարբերաբար թարմացվելու է «Ռոսպոտրեբնադզոր»-ի կողմից:
Նշվում է, որ ուսանողները ստիպված կլինեն իրենց ուսումնական հաստատությանը տեղեկացնել ժամանման նախատեսված ամսաթվից տասն օր առաջ վերադառնալու ցանկության մասին:
Նրանցից կպահանջվի Ռուսաստան ժամանելուց երեք օր առաջ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ անցնել:
Բացի այդ, ուսանողները ստիպված կլինեն կրկնակի թեստավորում անցնել Ռուսաստանում և մինչև դրա արդյունքները մնալ ինքնամեկուսացման մեջ: