22/03/2021 15:41
ԵՄ-ն մտադիր է դադարեցնել AstraZeneca պատվաստանյութի արտահանումը Մեծ Բրիտանիա
Եվրամիությունը մանրազնին ուսումնասիրելու է բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունից Մեծ Բրիտանիա կորոնավիրուսային պատվաստանյութեր արտահանելու պահանջները:
Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Ինչպես նշվում է, Եվրամիությունը AstraZeneca պատվաստանյութը Մեծ Բրիտանիա արտահանելու վերաբերյալ բոլոր խնդրանքները կքննարկի «շատ խիստ» և, հավանաբար, կսկսի մերժել դրանք:
Աղբյուրի համաձայն՝ Մեծ Բրիտանիա դեղամիջոցի արտահանման արգելափակումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ «AstraZeneca-ն չի կատարի ԵՄ մատակարարումների հարցում իր պարտավորությունները»: