22/03/2021 10:53
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 506 դեպք, մահացել է 15 մարդ
Հայաստանում մարտի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 184 219 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 506-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 168 721 (+432) մարդ, այս պահին բուժվում է 11 278 (+59):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4220 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3360 (+12), իսկ այլ պատճառներով՝ 860 (+3):
Վերջին մեկ օրում մահացել է 15 մարդ: