22/03/2021 18:55
Օնիկ Գասպարյանը պահանջում է քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի և Վաղարշակ Հարությունյանի դեմ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով (Armlur)
ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված Օնիկ Գասպարյանը դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, հայտնում է Armlur.am-ը։
Նա պահանջում է քրեական գործ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի դեմ՝ ՀՀ ՔՕ 308 հոդվածի 2-րդ կետով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ՝
Ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանն ասել էր, որ կառավարության հայտարարության հետևանքները և քրեաիրավական են, և վարչաիրավական. համապատասխան հաղորդումները հանցագործության մասին կներկայացվեն իրավասու մարմիններին։