22/03/2021 11:24
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին և կառուցելու է ռազմական և սոցիալական Հայաստան
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» ազգային-քրիստոնյա կուսակցությունը վերահաստատում է Հայաստանում տեղի ունենալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու իր պատրաստակամությունը:
«Արտահերթ ընտրություններն օրինական և լեգիտիմ ճանապարհներից են՝ Հայաստանը ամերիկածին և թուրքահպատակ Փաշինյան Նիկոլի իշխանությունից մաքրելու, Հայաստանում Ազգային-Քրիստոնեական արժեհամակարգով առաջնորդվող իշխանություն ձևավորելու, որի առաջնահերթ խնդիրն է լինելու Հայաստանը նորովի՝ որպես ռազմական-սոցիալական պետություն կառուցելը, բարեկամ և ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ ազնիվ և վստահելի հարաբերություններ կառուցելու, Հայ ժողովրդին անվտանգ ու ազգային արժեհամակարգին հարիր միջավայրում ապրելու և արարելու հնարավորության ընձեռելու համար», - ասված է կուսակցության հայտարարության մեջ:
«Առավել քան վստահ ենք, որ Հայ ժողովուրդն այս անգամ չի ընկնի օտար և թշնամի ուժերի կողմից իրագործվող քարոզչական հնարքների թակարդը, և իր վստահելի ձայնը կտա քաղաքական այն կուսակցությանը, որն, Արցախին, Հայաստանին և Հայ ազգին վտանգ սպառնալու պահին, միշտ իր կյանքը դրել է Հայրենիքի պաշտպանության զոհասեղանին, որն ունի պետության կառավարման փորձառու Առաջնորդ, ում անունը երբեք կապված չի եղել որևէ կոռուպցիոն կամ այլ հանցավոր գործարքների հետ, և քաղաքական ուժեղ թիմ:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը, «Հավատքո՛վ, ուժե՛ղ, միասնակա՛ն» պատգամով, մասնակցելու է 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունենալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին և Հայ ժողովրդի անմիջական աջակցության և մասնակցության արդյունքում Հայաստանում ձևավորելու է նոր՝ Ազգային-Քրիստոնյա իշխանություն, որն էլ ամեն օր՝ 24-ժամյա ռեժիմով, կառուցելու է Ռազմական և Սոցիալական Հայաստան», - նշված է հայտարարության մեջ: