22/03/2021 13:48
Ավստրալիայում ջրհեղեղների պատճառով տարհանվել է մոտ 18 հազար մարդ
Մոտ 18 հազար մարդ է լքել է տները Ավստրալիայի հարավ-արևելքում գտնվող Նոր Հարավային Ուելսում տեղատարափ անձրևից առաջացած ուժեղ ջրհեղեղների պատճառով, հայտարարել է նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը:
Բերեջիկլյանը հավելել է, որ հորդառատ անձրևը կշարունակվի և հորդորել տեղի բնակիչներին զգույշ լինել: Ընդհանուր առմամբ, 38 տարածք ճանաչվել է աղետի գոտի, ինչը նշանակում է, որ այնտեղի բնակիչները կկարողանան ֆինանսական օգնություն ստանալ: