22/03/2021 18:28
Մեծ Բրիտանիայում կստեղծվի հակառուսական հատուկ նշանակության ջոկատ
Մեծ Բրիտանիայում մոտ ժամանակներս կստեղծվի «հակառուսական» հատուկ նշանակության ջոկատ՝ Ռուսաստանի ազդեցության դեմ պայքարելու համար: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Նշվում է, որ 120 միլիոն ֆունտ ստեռլինգ կտրամադրվի Հատուկ օդուժի ծառայության ռեյնջերային գնդի (SAS) հիման վրա նոր հատուկ գործողությունների բրիգադի մանևրումներին: Հատուկ ուժերը պետք է «ճնշեն ռուսական պետության միջամտությունը» ամբողջ աշխարհի երկրներում՝ «որպես պաշտպանական գերակայությունների լուրջ վերափոխման մաս»:
Գլխավոր շտաբի ղեկավար սըր Մարկ Քարլթոն-Սմիթի խոսքով՝ հատուկ նշանակության ջոկատը պայքարելու է «թշնամական պետական դերակատարների» դեմ: Ըստ թերթի՝ նոր ջոկատը կաշխատի MI6 գաղտնի հետախուզական ծառայության հետ՝ Ռուսաստանում լրտեսներին ու զինվորականներին հետևելու գաղտնի գործողություններ իրականացնելու համար:
Բացի այդ, ջոկատի պարտականությունները կներառեն տների ու մեքենաների խուզարկություն, հատուկ ջոկատայինները կուսումնասիրեն նաև փոքր տեսախցիկների, անօդաչու թռչող սարքերի ու արբանյակների ուղարկած պատկերները:
Այս ամենը կիրականացվի ռուսական գործունեությունը մերկացնելու նպատակով: