22/03/2021 16:23
Պենզայի մարզպետը ձերբակալվել է կոռուպցիայի գործով
Մոսկվայի Բասմաննի դատարանը մինչ մայիսի 20-ը ձերբակալել է Պենզայի մարզպետ Իվան Բելոզերցևին:
«Դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանքը: Ձերբակալության ժամկետը սահմանված է մինչև մայիսի 20-ը», - РИА Новости-ն հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Իրինա Սոֆինսկայան:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է Պենզայի մարզպետ Իվան Բելոզերցևի կալանքի հետ կապված իրավիճակին:
Մարտի 22-ին հայտնի է դարձել, որ Բելոզերցևը և գործով անցնող մյուս անձիք պաշտոնապես մեղադրվում են կաշառք ստանալու համար: