22/03/2021 18:06
ԵՄ խորհուրդը պատժամիջոցներ է հաստատել 11 մարդու նկատմամբ
ԵՄ 27 պետությունների արտաքին գործերի նախարարները հաստատել են նոր պատժամիջոցներ 11 անձանց դեմ, ներառյալ՝ Ռուսաստանից և Չինաստանից, որոնք, ըստ համայնքի, մասնակից են մարդու իրավունքների խախտումների: Այս մասին ТАСС-ին երկուշաբթի տեղեկացրել է ԵՄ խորհրդում եվրոպական երկրներից մեկի պատվիրակության աղբյուրը:
«Սև ցուցակը հաստատվել է: Դրանում ընդգրկված է 11 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի և Լիբիայի քաղաքացիներ», - ասել է նա:
Դիվանագետի խոսքով՝ այն մարդկանց անունները, որոնց դեմ պատժամիջոցներ են կիրառվել, շուտով կհրապարակվեն ԵՄ պաշտոնական տեղեկագրում:
Նրանց կարգելվի մուտք գործել ԵՄ, իսկ ԵՄ երկրներում բանկային հաշիվները կսառեցվեն: