22/03/2021 13:20
Ընտրական օրենսգիրքն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով. մոտ օրերս լուծում կունենանք. Բադասյան
Ընտրական օրենսգիրքը տեխնիկապես հնարավոր է ընդունել շատ արագ, լրագրողերին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նրա խոսքով՝ ռեյտինգային համակարգը ամենահարմար համակարգը չէ Հայաստանի համար:
«Ես էլ եմ համաձայն, որ ռեյտինգային համակարգը որոշ մասով քողարկված մեծամասնական համակարգ է: Մեր երկրի պես երկրի դեպքում ավելի ճիշտ է, ավելի քաղաքական է և քաղաքական բանավեճի կայացմանն ավելի նպաստում է մաքուր համամասնական համակարգը: Այս մասով քննարկումները շարունակում ենք: ԱԺ-ի կողմից արդեն շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգիրքը, ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, կարծում եմ՝ մոտ օրերս լուծում կունենանք», - նշեց նա:
Բադասյանի կարծիքով՝ եթե փոփոխությունները տեղի ունենան հնարավորին արագ, խոչընդոտ չի լինի, որ հունիսի 20-ին ընտրություններն իրականացվեն հենց մաքուր համամասնական համակարգով, կուսակցական ցուցակներով:
Կուսակցությունների՝ խաղի կանոններին պատրաստվելու մասով նախարարը խնդիր չի տեսնում: