22/03/2021 11:00
Սերգեյ Լավրովը ժամանել է Չինաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է չինական Գույլին:
Նախատեսվում է, որ երեքշաբթի նա բանակցություններ կվարի Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ: Նախատեսվում է, որ նախարարները կքննարկեն երկու երկրների ռազմավարական փոխգործակցության և բարձր մակարդակով շփումներին վերաբերող հարցեր: Ռուսաստանի ԱԳՆ-ն Լավրովի այցի նախօրեին հայտնել է, որ բացի երկկողմ հարցեր քննարկելուց, նախարարները կքննարկեն «համավարակի պայմաններում երկու երկրների գործողությունները համակարգելու մի շարք ասպեկտներ, դրանց պատճառած դժվարությունները հաղթահարելու ուղիները»:
Չինաստանից հետո Լավրովը կմեկնի Հարավային Կորեա: