22/03/2021 12:52
Ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորելու է Նիկոլ Փաշինյանը. Ռուստամ Բադասյան
Արտահերթ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորելու է Նիկոլ Փաշինյանը, այդ մասին լրագրողներին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Լրագրողներից մեկը հետարքրքվեց՝ «այս ամենից հետո նրան կընտրե՞ն», ի պատասխան՝ նախարարը փոխադարձ հարց տվեց՝ «ո՞ր ամենից հետո»:
Լսելով արձագանքը, որ Փաշինյանը պարտության սիմվոլ է համարվում՝ Բադասյանն ասաց.
«Մեր քաղաքացիները, կարծում եմ, ցանկացած պարագայում իրենց որոշումը կկայացնեն, և մեր խնդիրն է քաղաքացիներին այդ հնարավորությունը տալ»:
Իսկ թե ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու՝ Արդարադատության նախարարը նշեց, որ հունիսի 20-ից կարելի է հետհաշվարկ անել.
«Ոչ շուտ, քան 35, ոչ ուշ, քան 50 օր հետո են տեղի ունենում արտահերթ ընտրությունները, և այդ առումով կարող ենք հետհաշվարկ անել ու մոտավորապես կողմնորոշվել»: