22/03/2021 13:09
Թուրքիան որոշել է դուրս գալ Ստամբուլյան կոնվենցիայից
Թուրքիան որոշել է դուրս գալ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի Ստամբուլյան կոնվենցիայից, քանի որ դրա էությունը փոխվել է և այն օգտագործվել է «համասեռամոլությունը նորմալացնելու» համար: Այս մասին ասվում է նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության մեջ, որը մեջբերում է Anadolu-ն:
«Կանանց իրավունքների պաշտպանության նախնական նպատակը ստանձնել են մի խումբ մարդիկ, որոնք փորձում են նորմալացնել համասեռամոլությունը, ինչը անհամատեղելի է Թուրքիայի սոցիալական և ընտանեկան արժեքների հետ», - հայտնել են հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Թուրքիայի դուրս գալը «ոչ մի կերպ չի նշանակում», որ երկիրը վտանգում է կանանց պաշտպանությունը: Դա ցույց է տալիս, որ Թուրքիան բարեփոխումներ է իրականացնելու կանանց դեմ աճող բռնության դեմ պայքարելու համար:
Կանանց պաշտպանության մասին կոնվենցիան ընդունվել է 2011 թվականին: Այն դարձել է ընտանեկան բռնության դեմ պայքարի առաջին եվրոպական համաձայնագիրը: Թուրքիան առաջին երկիրն էր, որը վավերացրել էր այն:
Հիշեցնենք, որ Թուրքիան նախօրեին հայտարարել էր կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու մասին: