22/03/2021 14:07
Ֆրանսիական ոստիկանությունն արցունքաբեր գազով ցրել է չարտոնված տոնահանդեսը
Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը վրդովմունք է հայտնել այն բնակիչների պահվածքի համար, որոնք կիրակի տոնահանդես էին կազմակերպել քաղաքի փողոցներում՝ չնայած «Քովիդ 19» համավարակի պատճառով գործող սահմանափակումներին:
Le Figaro թերթի տվյալով՝ տոնի առթիվ հավաքվել է շուրջ 6,5 հազար մարդ: Գրեթե բոլորն առանց դիմակների էին: Ոստիկանությունը ցրել է միջոցառման մասնակիցներին՝ օգտագործելով արցունքաբեր գազ: Յոթ մարդ բերման է ենթարկվել:
«Ես զայրացած եմ: Որոշ անպատասխանատու մարդկանց նման եսասիրությունն անընդունելի է», - գրել է Պայանը Twitter-ում:
Քաղաքապետը հավելել է, որ անհատների գործողությունները չեղյալ են համարում կորոնավիրուսի դեմ պայքարի հավաքական ջանքերը, և նման գործողությունների համար արդարացում չի կարող լինել:
Տեղի պատգամավորները ևս կտրուկ են արտահայտվել մասնակիցների հասցեին: Բազմաթիվ ֆրանսիացիներ միջոցառման մեղադրում են մարդկային կյանքեր փրկող բժիշկների աշխատանքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:
Ֆրանսիայի իշխանություններն անցած շաբաթվա վերջին երկրի մի շարք շրջաններում սահմանափակող միջոցառումների լրացուցիչ շարք են մտցրել՝ կապված կորոնավիրուսի դեպքերի հերթական աճի հետ: