23/03/2021 18:27
ԱՄՆ-ն AstraZeneca-ին խորհուրդ է տվել վերանայել պատվաստանյութի արդյունավետության տվյալները
Բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունը, հնարավոր է, հնացած տեղեկատվություն է հրապարակել նոր կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի արդյունավետության մասին: Այս մասին ասվում է Ալերգիկ և ինֆեկցիոն վարակվածությունների ազգային ինստիտուտի (NIAID) հայտարարության մեջ, որն այսօր տեղադրվել է ԱՄՆ Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարության կայքում:
Գիտահետազոտական տվյալների և անվտանգության անկախ մոնիտորինգիազգային հանձնաժողովը (DSMB) նախօրեին NIAID- ին տեղեկացրել է մտահոգությունների մասին:
«Մենք հորդորում ենք ընկերությանը վերանայել DSMB-ի գործունեության արդյունքները և ապահովել, որ առավել ճշգրիտ և ամենաթարմ փորձարկման տվյալները հնարավորինս շուտ հրապարակվեն», - ասվում է NIAID-ի հայտարարության մեջ: