23/03/2021 14:00
Սահմանադրական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշում կայացնելու
ՀՀ սահմանադրական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների վերաբերյալ որոշում կայացնելու:
Նշենք, որ դիմումները վերաբերում են ՀՀ Քրեական Օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին։
Որոշման հրապարակման օրն այս պահին հայտնի չէ։ Գործի քննությունն անցել է գրավոր` չնայած ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդել էր հարցը քննել բանավոր ընթացակարգով։