23/03/2021 15:55
Նախընտրական ժամանակահատվածում ԸՕ փոփոխումը նպատակահարմար չէ, չենք մտնելու բովանդակային դաշտ. Իվետա Տոնոյան
Իշխանությունը բավարար ժամանակ ուներ ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու համար, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:
«Կոնկրետ ժամկետների առումով հնարավոր է ունենալ կա՛մ թերի օրենսդրություն, կա՛մ ծածկադմփոցի պայմաններում անցկացնել այն նախաձեռնությունները, որոնք իշխանության քիմքին հաճո են: Նախընտրական այս ժամանակահատվածում կարևորագույն օրենսդրական փոփոխությունների ենթարկվող փաստաթղթի քննարկումը նպատակահարմար չէ: Չենք մտնելու քննարկման բովանդակային դաշտ», - հայտարարեց Տոնոյանը:
Նա նաև ընդգծեց, որ իրենց արտահերթ ընտրություններին պատրաստ են ցանկացած օրենսգրքով՝ լինի նոր, թե հին: