23/03/2021 14:20
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լքեցին դատարանը. նիստը հետաձգվեց (Տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լքեցին դատարանը։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց՝ առանց նրանց անհնար է նիստը շարունակել։
Հաջորդ նիստին դատարանը կքննարկի նրանց վարքագիծը։
Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին։