23/03/2021 12:02
Մակունցը չի կարծում, որ ընտրական օրենսգրքի քննարկումներով պայմանավորված՝ ընտրության օրը կփոխվի
«Իմ քայլը» հակված է համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրությունների գնալուն, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ տեղեկացնելով, որ այս պահին քննարկումներ են:
Քննարկումները, նրա խոսքով, ներառում են տարբեր սեգմենտներ:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է՝ Ընտրական օրենսգրքում միայն համամասնականին վերաբերող դրույթը փոխվի, ի պատասխան՝ Մակունցը ոչինչ չբացառեց:
Նա չի կարծում, որ ընտրական օրենսգրքի քննարկումներով պայմանավորված՝ ընտրության օրը կփոխվի: