23/03/2021 14:43
Լավրովը հայտարարել է ԵՄ-ի հետ հավասար երկխոսության Ռուսաստանի պատրաստակամության մասին
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ կլինի հավասար երկխոսության Եվրամիության հետ, եթե Բրյուսելը նպատակահարմար գտնի երկկողմ հարաբերությունների անոմալիան վերացնել: Այս մասին նա հայտարարել է իր չինացի գործընկեր Վան Իի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Երբ եվրոպացիները նպատակահարմար համարեն վերացնել այդ անոմալիան իրենց ամենամեծ հարևանի հետ շփումներում, իհարկե, մենք պատրաստ կլինենք այդ հարաբերությունները կառուցել հավասարության հիման վրա՝ ելնելով շահերի հավասարակշռության որոնումից», - Լավրովին է մեջբերում ТАСС-ը:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ Ռուսաստանը Եվրամիության հետ հարաբերություններ չունի, քանի որ դրանք ոչնչացվել են Բրյուսելի կողմից: