23/03/2021 17:58
Նիգերիայում մշակել են COVID-19-ի դեմ երկու պատվաստանյութ
Նիգերիայի գիտնականները կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութ են մշակել, որոնք կլինիկական փորձարկումներ են անցնելու, հայտնում է տեղական Vanguard թերթը՝ հղում անելով նախագահի COVID աշխատանքային խմբի ղեկավար, դաշնային քարտուղար Բոսս Մուստաֆային:
«Բացահայտված տեղեկութունն այն մասին, որ նիգերիացի գիտնականները մշակել են COVID-19 դեմ առնվազն երկու տեղական պատվաստանյութ, որոնք սպասում են կլինիկական փորձարկումների և սերտիֆիկացման, կարևոր է», - ասել է Մուստաֆան:
Նա կոչ է արել «բոլոր համապատասխան գերատեսչություններին տրամադրել անհրաժեշտ աջակցություն և նպաստավոր միջավայր՝ այս պատվաստանյութերի մնացած հավաստագրման արձանագրությունների սահուն իրականացման համար»:
Ըստ Նիգերիայի Առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր երկրում հայտնաբերվել է վարակի 161 868 դեպք, մահացել է 2030 մարդ, ապաքինվել է ավելի քան 148 հազար մարդ:
Նիգերիան AstraZeneca պատվաստանյութեր է ստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVAX ծրագրով, որի շնորհիվ երկիրն անվճար կստանա 84 միլիոն բաժին պատվաստանյութ: