23/03/2021 17:41
Թուրքիայում հեղաշրջման փորձի գործով բերման է ենթարկվել ավելի քան 200 զինվորական
Թուրքիայում ձերբակալվել է երկրի զինված ուժերի 203 ներկայացուցիչ՝ հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO շարժման հետ կապ ունենալու պատճառով: Գյուլենին Անկարան համարում է 2016-ի հուլիսին հեղաշրջման ձախողված փորձի կազմակերպիչ, հայտնում է Anadolu-ն:
Հատուկ գործողությունն իրականացվել է միանգամից 53 նահանգներում՝ համապատասխան դատական ակտեր արձակած Թուրքիայի դատախազության հրամանի հիման վրա:
Գործակալության տվյալներով՝ բերման ենթարկված անձանց մեջ կան կապիտանի, մայորի ու գնդապետի կոչում ունեցող զինծառայողներ:
Ձերբակալված անձանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, իբր, շփվել են FETO-ի ներկայացուցիչների հետ։